ԿոկարԲեվիտ - Համակցված
Բաղադրություն. Դեղի յուրաքանչյուր սրվակ պարունակում է՝ դինատրիումի ադենոզին եռֆոսֆատի եռհիդրատ (ԱԵՖ) 10մգ, կոկարբօքսիլազ 50մգ, ցիանոկոբալամին (վիտամին B12) 0.5մգ, նիկոտինամիդ 20մգ:
Լուծիչի յուրաքանչյուր սրվակ պարունակում է՝ լիդոկաին 0.5% 2մլ:
Դեղաբուժական խումբ. Վիտամիններ և նյութափոխանակային միջոցներ: ԱԵՖ-ի և В խմբի վիտամինայի կոմպլեքս:
Ցուցումներ.
- Նևրիտներ և տարբեր ծագման նյարդացավեր
- Նյարդարմատաբորբ (ռադիկուլիտ), գոտկացավ (լյումբագո)
- Միալգիաներ (մկանացավեր), իշիալգիա
- Բարձիկաբորբեր (բուրսիտներ), ջլաբորբեր
- Նեյրոպաթիաներ (շաքարախտ, պերնիցիոզ սակավարյունություն)
Հակացուցումներ.
- Սրտամկանի ինֆարկտի սուր շրջան
- Գերմակարդելիություն (այդ թվում սուր թրոմբոզների ժամանակ)
- Էրիթրեմիա
- Էրիթրոցիտոզ
- Զարկերակային գերճնշման սուր ձևեր
- Զարկերակային հիպոտոնիա
- Սրտամկանի սուր ինֆարկտ
- Թոքերի բորբոքային հիվանդություններ
- Գերզգայունություն դեղամիջոցի ցանկացած բաղադրիչի նկատմամբ:
Կիրառման եղանակ և դոզավորում. Լուծույթը պատրաստել ներարկումից անմիջապես առաջ և անհապաղ ներարկել մկանի մեջ:
Դոզավորում: Դեղամիջոցի 1-2 ամպուլա յուրաքանչյուր օր կամ 2 օրը մեկ՝ ըստ բժշկի նշանակման: Բուժման տևողությունը և կրկնակի բուժման կուրսերի անցկացումը կախված է հիվանդության բնույթից և ծանրությունից:
Պահպանում. Պահպանել չոր և մութ, երեխաների համար անհասանելի վայրում՝ 25°C ջերմաստիճանից ոչ բարձր պայմաններում:
Փաթեթավորում. Լիոֆիլիզացված դեղափոշու 3 սրվակ (2մլ) և լուծիչի 3 սրվակ (լիդոկաինի հիդրոքլորիդ 0.5% 2մլ) ներդիր թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:
Արտադրող. «Բիոֆարմ», Վրաստան: