
Կլոմենտին - էսցիտալոպրամ 10մգ
Բաղադրություն. 1 թ/պ հաբում` էսցիտալոպրամ 10մգ:
Դեղաբուժական խումբ. II սերնդի հակադեպրեսանտ, սերոտոնինի հետադարձ զավթման պաշարիչ (ՍՀԶՊ)
Ցուցումներ.
- Մեծ դեպրեսիվ խանգարում (ՄԴԽ):
- Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (ՕԿԽ):
- Գեներալիզացված տագնապային խանգարում (ԳՏԽ):
- Սոցիալական տագնապային խանգարումներ (սոցիալական ֆոբիա, ՍՏԽ):
- Խուճապային խանգարումներ (ԽԽ) ագորաֆոբիայիով կամ առանց դրա:
Կիրառման եղանակ և դոզավորում. ընդունել միայն բժշկի նշանակմամբ:
Նշանակման սխեմա | Էֆեկտ | Կուրս | |
---|---|---|---|
ՄԴԽ | 1 հաբ (10մգ/օր): Անհատական ռեակցիայից կախված կարելի է դարձնել օրական 2 հաբ (20մգ/օր) | 2-4 շաբ. | Նշանների անհետացումից հետո՝ առնվազն 6 ամիս |
ՕԿԽ | 1 հաբ (10մգ/օր): Անհատական ռեակցիայից կախված կարելի է դարձնել օրական 2 հաբ (20մգ/օր) | 2-4 շաբ. | Մինչև ախտանշանների անհետացում |
ԳՏԽ | 1 հաբ (10մգ/օր): Անհատական ռեակցիայից կախված կարելի է դարձնել օրական 2 հաբ (20մգ/օր) | – | Ռեցիդիվների կանխարգելում 6 ամիս՝ անհատական ռեակցիայից կախված: |
ՍՏԽ | 1 հաբ (10մգ/օր) 2-4 շաբ. ախտանշանների թեթևացման համար։ Անհատական ռեակցիայից կախված կարելի է դարձնել օրական 1/2 հաբ (5մգ/օր) կամ 2 հաբ (20մգ/օր) | 12 շաբ. | Ռեցիդիվների կանխարգելում 6 ամիս՝ անհատական ռեակցիայից կախված: |
ԽԽ |
1/2 հաբ (5մգ/օր)՝ 1 շաբ. այնուհետև՝ 1 հաբից (10մգ/օր): Անհատական ռեակցիայից կախված կարելի է դարձնել օրական 2 հաբ (20մգ/օր) |
3 ամիս | Մի քանի ամիս։ |
Հակացուցումներ.
- Գերզգայունություն բաղադրիչների նկատմամբ:
- Տարիք՝ մինչև 18 տարեկան:
Ցուցաբերել զգուշություն եթե․
- Ունեք սրտի իշեմիկ հիվանդություն։
- Ունեք բրադիկարդիա (դանդաղասրտություն)։
- Ունեք էլեկտրոլիտային խանգարումներ ինչպիսիք են՝ հիպոկալեմիան և հիպոմագնեզեմիան։
- էսցիտալոպրամն օգտագործվում է սերոտոներգիկ դեղամիջոցների հետ միաժամանակ։
Սրտային հիվանդություն ունեցողների դեպքում նախքան էսցիտալոպրամով բուժումն անցնել ԷՍԳ քննություն։ Եթե բուժման ընթացքում առաջանում են սրտի առիթմիայի նշաններ, ապա դադարեցնել դեղի ընդունումը և անցնել ԷՍԳ քննություն։
Թողարկման ձև. 14 սպիտակ կամ սպիտակավուն օվալաձև թ/պ հաբ, կիսման գծով՝ 1 բլիստերում: 2 բլիստեր (28 թ/պ հաբ) ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:
Արտադրող.«Դելորբիս», Կիպրոս:
Տե՜ս նաև. http://www.delorbispharma.eu