Կլավոտոն - ամօքսիցիլին 875 մգ և քլավուլանաթթու 125 մգ

Բաղադրություն. 1 հաբում՝ ամօքսիցիլին եռհիդրատ 875 մգ և քլավուլանաթթու 125 մգ:

Դեղաբուժական խումբ. Պենիցիլինների համակցություններ, այդ թվում նաև բետա-լակտամազների արգելակիչներ:

Ցուցումներ. Ցուցված է օգտագործել հետևյալ բակտերիալ վարակների դեպքում.

  • Վերին շնչառական ուղիների ինֆեկցիաներ (ներառյալ ՔԿԱ ինֆեկցիաներ), այդ թվում նաև կրկնվող նշիկաբորբ, սուր բակտերիալ սինուսիտ, միջին ականջի բորբոքում
  • Ստորին շնչառական ուղիների ինֆեկցիաներ, այդ թվում նաև քրոնիկական բրոնխիտի սրացում, բլթային թոքաբորբ և բրոնխաթոքաբորբ
  • Միզասեռական ուղիների ինֆեկցիաներ, այդ թվում նաև ցիստիտ, ուրետրիտ, պիելոնեֆրիտ, կանացի սեռական օրգանների ինֆեկցիաներ, գոնորեա
  • Մաշկի և փափուկ հյուսվածքների ինֆեկցիաներ, մասնավորապես` ցելյուլիտ
  • Ոսկրերի և հոդերի ինֆեկցիաներ, այդ թվում նաև օստեոմիելիտ
  • Ատամնածին (օդոնտոգեն) ինֆեկցիաներ, այդ թվում նաև պերիդոնտիտ, ատամնածին վերինծնոտային ծոցաբորբ (հայմորիտ), ծանր ատամնաբուժական թարախակույտեր` տարածվող ցելյուլիտով
  • Այլ խառը վարակներ (այդ թվում նաև սեպտիկ վիժում, հետծննդաբերական սեպսիս, ներորովայնային սեպսիս) քայլային թերապիայի շրջանակներում
  • Հետվիրահատական ինֆեկցիաների կանխարգելում
  • Կենդանիների խայթոցներ
  • Ինֆեկցիաները, որոնք զգայուն են ամօքսիցիլինի նկատմամբ, կարելի է բուժել Կլավոտոնով, քանի որ ամօքսիցիլինը հանդիսանում է դեղի ակտիվ բաղադրանյութերից մեկը


Առավելություններ.

  • Առաջին ընտրության դեղամիջոց
  • Ազդեցության լայն սպեկտր
  • Հարմար դոզավորում


Կիրառման եղանակ. Ըստ բժշկի ցուցման:

Հակացուցումներ.

  • Գերզգայունություն դեղամիջոցի ակտիվ բաղադրատարրերի, ցանկացած տեսակի պենիցիլլիների և դեղամիջոցի այլ բաղադրատարրերի նկատմամբ
  • Գերզգայունության ծանր ռեակցիաներ անամնեզում, որոնք դրսևորվել են այլ բետա-լակտամնների ընդունումից հետո
  • Դեղնախտ կամ լյարդի այլ խանգարում անամնեզում՝ ամօքսիցիլին /քլավուլանաթթու ընդունելու հետևանքով:


Կիրառել զգուշությամբ.

  • Նախկինում պենիցիլլինների նկատմամբ գերզգայունության ռեակցիաների առկայության դեպքում
  • Երիկամային անբավարարության դեպքում
  • Հղիության և կրծքով կերակրման ընթացքում

 

Թողարկման ձև. Բլիստերներ 14 թ/պ հաբ (2 x 7) ստվարաթղթե տուփի մեջ, ներդիր-թերթիկով:

Պահպանման պայմանները. Պահել 25° C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, չոր պայմաններում:

Արտադրող. «Մեդոքեմի», Կիպրոս

Տես նաև. http://www.medochemie.com/