Կլաֆեն - նատրիումի դիկլոֆենակ 5%
ՀԶՈՐ ՀԱՐՎԱԾ ՑԱՎԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ
Արտաքին կիրառման ոչ ստերոիդ հակաբորբոքային միջոց
Բաղադրություն. դոնդողի 1գ-ում` նատրիումի դիկլոֆենակ 50մգ (5%):
Ցուցումներ.
- գոտկացավ, ռադիկուլիտ, իշիալգիա, նևրալգիա,
- ջլերի, կապանների, մկանների կամ հոդերի գերձգում, սալջարդ, պրկում,
- փափուկ հյուսվածքների տեղային բորբոքում` բուրսիտ, ջլաբորբ (տենդինիտ), կապանաբորբ (լիգամենտիտ),
- օստեոարթրոզ, օստեոխոնդրոզ, ռևմատոիդ հոդաբորբ, փսորիատիկ հոդաբորբ, հոդատապ (պոդագրա):
Առավելություններ
- Պարունակում է դիկլոֆենակի ավելի մեծ քանակ` 5%:
- Լիովին ներծծվում է մաշկի մեջ:
- Չունի տհաճ հոտ, չի աղտոտում հագուստը:
- Զուրկ է համակարգային ազդեցությունից:
- Ունի մատչելի գին:
Կիրառման եղանակ. Միայն արտաքին կիրառման համար: Մեծահասակների համար` քսել անվնաս մաշկի ցավոտ կամ բորբոքված տեղամասին օրական 3-4 անգամ: Քսվող դոնդողի քանակը կազմում է 2-4գ (5-10սմ): Քսելուց հետո ձեռքերը լվալ, բացի այն դեպքերից, երբ հենց ձեռքերն են բուժման թիրախը: Փափուկ հյուսվածքների վնասվածքների կամ արտահոդային ռևմատիզմի ժամանակ բուժման տևողությունը կազմում է մինչև 14 օր, իսկ հոդաբորբերի ժամանակ` մինչև 28 օր:
Հակացուցումներ.
- գերզգայունություն դիկլոֆենակի, այլ ՈՍՀՄ-ի կամ դեղամիջոցի այլ բաղադրիչի նկատմամբ,
- բորբոքման տեղում մաշկի վնասում,
- հղիության վերջին 4 ամիսներ,
- մինչև 18 տարեկան տարիք:
Թողարկման ձև. դիկլոֆենակի 5%-անոց 45գ դոնդող ալյումինե պարկուճի և ստվարաթղթե տուփի մեջ:
Արտադրող. «Անտիբիոտիչե» Ս.Ա., Ռումինիա: