Արպեֆլյու - ումիֆենովիր 50մգ և 100մգ
Մրսածության, գրիպի, հերպեսի, բրոնխիտի դեմ
Բաղադրություն. 1 հաբում` ումիֆենովիր 50մգ կամ 100մգ
Դեղաբուժական խումբ. հակավիրուսային դեղամիջոց
Ցուցումներ
Բուժում և կանխարգելում երեխաների և մեծերի մոտ՝ քրոնիկ բրոնխիտի, թոքաբորբի, կրկնվող հերպես վիրուսով առաջացրած վարակի համալիր թերապիա:
Դեղաչափը և օգտագործման եղանակը
Քրոնիկ բրոնխիտի սրացման, հերպես վիրուսով առաջացած վարակի կրկնման կանխարգելում.
- 3 - 6 տարեկան երեխաներ՝ 50 մգ շաբաթական 2 անգամ, 3 շաբաթ;
- 6 - 12 տարեկան երեխաներ՝ 100 մգ շաբաթական 2 անգամ, 3 շաբաթ;
- 12 տարեկանից բարձր երեխաներ և մեծահասակներ՝ 200 մգ (2 հաբ 100 մգ կամ 4 հաբ 50 մգ) շաբաթական 2 անգամ, 3 շաբաթ:
Քրոնիկ բրոնխիտի և հերպես վիրուսով առաջացած վարակի համակցված բուժում.
- 3 - 6 տարեկան երեխաներ՝ 50 մգ օրական 4 անգամ (6 ժամը մեկ);
- 6 - 12 տարեկան երեխաներ՝ 100 մգ օրական 4 անգամ (6 ժամը մեկ);
- 12 տարեկանից բարձր երեխաներ և մեծահասակներ՝ 200 մգ (2 հաբ 100 մգ կամ 4 հաբ 50 մգ) օրական 4 անգամ (6 ժամը մեկ):
Բուժման տևողությունը՝ 5-7 օր, այնուհետև միանվագ դեղաչափով շաբաթական 2 անգամ, 4 շաբաթ:
Ընդունել ներքին, ուտելուց առաջ:
Հակացուցումներ. գերզգայունություն դեղամիջոցի բաղադրիչների նկատմամբ, մինչև 3 տարեկան երեխաներ, հղիության I եռամսյակ:
Պահպանում. պահել 25°C ջերմաստիճանից ոչ բարձր պայմաններում, երեխաների համար անհասանելի վայրում:
Թողարկման ձև. 50մգ կամ 100մգ 10 հաբ բլիստերում, 3 բլիստեր ստվարաթղթե տուփի մեջ՝ ներդիր-թերթիկի հետ միասին:
Արտադրող. «Լեկֆարմ», Բելառուս:
Տես նաև. www.lekpharm.by