Ամիքսիցիլլին - ամօքսիցիլինի 250մգ և 500մգ
Ընդունել միայն բժշկի ցուցմամբ
Բաղադրություն.
Ակտիվ նյութ: Յուրաքանչյուր դեղապատիճ պարունակում է ամօքսիցիլինի եռհիդրատի 250 կամ 500մգ ամօքսիցիլինին համարժեք քանակություն:
Օժանդակ նյութեր. Մագնեզիումի ստեարատ, նատրիումի լաուրիլ սուլֆատ, նատրիումի օսլայի գլիկոլատ:
Դեղաբուժական խումբ. Ընդլայնված սպեկտրի պենիցիլիններ:
Ցուցումներ.
Ամօքսիցիլինը նշանակվում է մեծահասակներին և երեխաներին հետևյալ ինֆեկցիաների բուժման համար.
- Սուր բակտերիալ սինուսիտ
- Սուր միջնականջաբորբ
- Սուր ստրեպտոկոկային նշիկաբորբ և ֆարինգիտ
- Քրոնիկական բրոնխիտի սրացումներ
- Արտահիվանդանոցային թոքաբորբ
- Սուր ցիստիտ
- Հղիության ժամանակ ոչ սիմպտոմատիկ բակտերիամիզություն
- Սուր պիելոնեֆրիտ (ավազանաերիկամաբորբ)
- Տիֆեր և պարատիֆեր
- Ատամնային թարախակույտ տարածվող բջջանքաբորբով
- Պրոթեզավորումից առաջացած ինֆեկցիաներ
- Helicobacter pylori-ի էռադիկացիա
- Լայմի հիվանդություն
Ամօքսիցիլինը ցուցված է նաև էնդոկարդիտի զարգացումը կանխարգելելու համար:
Կիրառման եղանակ և դոզավորում. Ըստ բժշկի ցուցման: Ներքին ընդունման համար:
Ինդիվիդուալ վարակների բուժման համար ամօքսիցիլինի դոզան ընտրելուց պետք է հաշվի առնել.
- Ախտածին մանրէները և դրանց հավանական զգայունությունը հակամիկրոբային միջոցների նկատմամբ
- Ինֆեկցիայի ծանրության աստիճանը և տեղակայումը
- Հիվանդի տարիքը, քաշը և երիկամների ֆունկցիոնալ վիճակը
Բուժման տևողությունը պետք է որոշվի ըստ ինֆեկցիայի տեսակի և հիվանդի պատասխան ռեակցիայի, և ընդհանուր առմամբ, պետք է լինի հնարավորինս կարճ:
Հակացուցումներ. Գերզգայունություն ակտիվ նյութի կամ պենիցիլինի շարքի այլ հակաբիոտիկների կամ օժանդակ նյութերի նկատմամբ: Այլ բետա-լակտամային միջոցների (օր. ցեֆալոսպորիններ, կարբապենեմ, մոնոբակտամ) նկատմաբ ծանր և անմիջապես զարգացած գերզգայունության ռեակցիաներ (օր. անաֆիլաքսիա)՝ նախկինում:
Զգուշությամբ. Հատուկ զգուշություն պետք է ցուցաբերվի այն հիվանդների հանդեպ ում մոտ նկատվում են. գերզգայունություն, ոչ զգայուն միկրոօրգանիզմներ, ցնցումներ, երիկամային անբավարարություն, մաշկային ռեակցիաներ, Jarisch-Herxheimer-ի ռեակցիա , ոչ-զգայուն միկրոօրգանիզմների գերաճ:
Թողարկման ձև. 250 կամ 500 մգ 10 ժելատինե դեղապատիճ բլիստերում: 100 (10x10) դեղապատիճ ստվարաթղթե տուփի մեջ ներդիր թերթիկի հետ միասին:
Պահպանման պայմաններ. Պահել խոնավությունից և սառեցումից պաշտպանված, 30°С- ից ցածր ջերմաստիճանային պայմաններում:
Արտադրող. «Տրոգե Մեդիկալ», Գերմանիա:
Տես նաև. http://www.trogemedical.de/