Ամիկատոն 500մգ/2մլ - Ամիկացին
Բաղադրություն. 1 սրվակում՝ ամիկացին 500մգ:
Դեղաբուժական խումբ. Լայն սպեկտրի հակաբիոտիկ, ամինոգլիկոզիդ:
Ցուցումներ. Ծանր տեսակի ինֆեկցիոն հիվանդություններ.
- Սեպսիս
- Վերին շնչառական ուղիների ինֆեկցիաներ
- Ոսկրերի և հոդերի ինֆեկցիաներ (այդ թվում նաև օստեոմիելիտ)
- ԿՆՀ ինֆեկցիաներ (այդ թվում նաև մենինգիտ)
- Բակտերիալ էնդոկարդիտ
- Մաշկի և փափուկ հյուսվածքների թարախային ինֆեկցիաներ
- Որովայնի շրջանի ինֆեկցիաներ (այդ թվում նաև պերիտոնիտ)
- Լեղուղիների ինֆեկցիաներ
- Վերքային ինֆեկցիաներ
- Հետվիրահատական ինֆեկցիաներ
- Միզասեռական ուղիների բարդացած և կրկնվող ինֆեկցիաներ կամ ինֆեկցիաներ, որոնք կայուն են այլ հակաբիոտիկների նկատմամբ
Առավելություններ.
- Միանգամյա օգտագործման հնարավորություն
- Օգտագործման հարմարավետություն երեխաների շրջանում
- Այլ ամինոգլիկոզիդների նկատմամբ կայուն դարձած բակտերիաների դեմ ակտիվություն
- Ծախս-արդյունավետություն
- Պատրաստի լուծույթ ներարկման համար
Կիրառման եղանակ. Ըստ բժշկի ցուցման:
Հակացուցումներ.
- Գերզգայունություն դեղամիջոցի կոմպոնենտների նկատմամբ
- Գերզգայունություն ամինոգլիկոզիդային շարքի այլ դեղամիջոցների նկատմամբ
- Մկանաթուլություն (Myasthenia Gravis)
Կիրառել զգուշությամբ.
- Նախկինում ախտորոշված երիկամային անբավարարության դեպքում
- Նախկինում ախտորոշված լսողական կամ վեստիբուլյար խանգարումների դեպքում
- Երիկամային անբավարարության և կծիկային ֆիլտրման արագության նվազման դեպքում
- Հղիության և կրծքով կերակրման ընթացքում
Թողարկման ձև. Ներարկման լուծույթ 1 սրվակում: 10 սրվակ՝ ներդիր-թերթիկով ստվարաթղթե տուփի մեջ:
Պահպանման պայմանները. Պահել օրիգինալ փաթեթավորմամբ 30° C-ից ցածր ջերմաստիճանում: Չպահել սառը պայմաններում և չսառեցնել:
Արտադրող. «Մեդոխեմի», Կիպրոս:
Տես նաև. http://www.medochemie.com/