Հարսանյաց ցուցահանդես-վաճառք
Արմենիա Մարիոթ հյուրանոցային համալիրը մայիսի 14-ին և 15-ին կազմակերպել էր «Ամենամյա Հարսանյաց Ցուցահանդես – Վաճառք», որը տեղի ունեցավ Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ շքասրահում։ Ցուցահանդեսին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ նաև «Տոնուս-Լես» ընկերությունը իր լատվիական «Տոնուս Էլաստ» ապրանքանիշի՝ հղիների և կերակրող մայրերի համար նախատեսված հատուկ պարագաներով։
Նմանատիպ ցուցահանդեսները հնարավորություն են տալիս Հայաստանյան շուկայում իրենց հաստատուն դիրքն ունեցող ընկերություններին և պարզապես մարդկանց ներկայացնելու իրենց ծառայությունները, նորամուծություններն ու շահավետ առաջարկները։
Այս ցուցահանդեսին «Տոնուս Էլաստ» ընկերությունը ևս առիթ ուներ հպարտանալու իր նոր տեսականիով` ներքնազգեստ նախատեսված կերակրող մայրերի համար` "Fashion" ոճով։
news-wedding-3 Նոր տեսականին ստեղծելու հիմքում ընկած է` բավարարել այն կանանց պահանջները, ովքեր արդեն գնահատել են մայրանալու առավելությունը։
«Տոնուս Էլաստ» - ԳԵՂԵՑԻԿ ՄԱՅՐԻԿ, ԱՌՈՂՋ ԲԱԼԻԿ
Վերջին Գրառումները
ԱՌՈՂՋ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՏԵՔՍՏ՝ ԿԵՆՍԱՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«Տոնուս-Լես» կլինիկան18-45 տարեկան չծխող, առողջ տղամարդկանց հրավիրում է մասնակցել կլինիկական հետազոտության, որի հովանավորն է«Բեռլին-Քեմի» դեղագործական ընկերությունը:«Տոնուս-Լես» ընկերությունը շուրջ 11 տարի տրամադրում է պայմանագրային հետազոտական ծառայություններ
«Տոնուս-Լես»-ի հիմնադիրները ստեղծել են դեղերի իկ հետազոտությունների բազմաֆունկցիոնալ կլինիկա:Կենսահամարժեքության հետազոտություններ․ «Տոնուս-Լես»-ի նոր նշաձողը կլինիկական հետազոտությունների ոլորտում
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության կլինիկան գործում է ավելի քան 11 տարի՝ մշտապես արդիականացնելով և բարելավելով իր գործունեության որակը։ «Տոնուս-Լես» ընկերության հիմնադիրները վստահ են, որ միջազգային հարթակում ոլորտի առաջատարների հետ սերտ համագործակցութունը զարկ կտա Հայաստանում կլինիկական հետազոտությունների ոլորտի զարգացմանն ու նոր որակ կբերի դեղագործական արդյունաբերության արժեշղթայում։Հայաստանյան դեղարդյունաբերությունը ԵԱՏՄ շուկայում․ «Տոնուս-Լես»-ի զեկույցը
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության ներկայացուցիչներ՝ Պայմանագրային հետազոտական ծառայությունների բաժնի ղեկավար Անժելա Թադևոսյանը և ՊՀԾ բաժնի հետազոտող / Արտադրության ղեկավար Հակոբ Կարապետյանը մասնակցեցին ՌԴ Սանկտ Պետեբուրգ քաղաքում կայացած «Դեղարդյունաբերություն և կենսատեխնոլոգիաներ IPhEB Russia 2023» միջազգային ցուցահանդես-ֆորումին։Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները
Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար