«Troge medical GmbH» և «Տոնուս-Լես» ընկերությունների հանդիպումը
Գերմանական այս խոշոր ընկերությունն ունի իր բիզնես վարելու ուրույն քաղաքականությունը: Ներկա լինելով աշխարհի ավելի քան 110 երկրներում, ընկերությունը յուրաքանչյուր երկրում աշխատում է միայն մեկ ներմուծող դեղագործական կազմակերպության հետ:
«Տոնուս-Լես» ՍՊԸ-ի և "Troge Medical GmbH" ընկերության միջև բարձր են դասվում ինչպես գործնական, այնպես էլ մարդկային փոխհարաբերությունները, որի արդյունքում փոխզիջումը և փոխվստահությունը ավելի են նպաստում բիզնեսի զարգացմանը:
Հանդիպման նպատակն էր ընդլայնել համագործակցության սահմանները, չսահմանափակվելով միայն դեղորայքի ներկրմամբ, այլ ուսումնասիրելով գերմանական գործընկերների փորձը, հնարավորությունները, ինչպես նաև հայկական շուկան ` արտադրել այն պրոդուկտները, որոնց կարիքն այսօր ունի Հայսատանյան շուկան:
- Այս առումով,- ինչպես նշեց «Տոնուս-Լես» ընկերության նախագահը` Լեվոն Հակոբյանը,- "Troge Medical GmbH" գերմանական ընկերությունը շատ հետաքրքիր է մեզ համար: Այն հանդիսանում է հուսալի գործընկեր, որի տարիների փորձը և հնարավորությունները կիրառելով կարող ենք ստեղծել եվրոպական որակի արտադրանք:
Վերջին Գրառումները
ԱՌՈՂՋ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՏԵՔՍՏ՝ ԿԵՆՍԱՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«Տոնուս-Լես» կլինիկան18-45 տարեկան չծխող, առողջ տղամարդկանց հրավիրում է մասնակցել կլինիկական հետազոտության, որի հովանավորն է«Բեռլին-Քեմի» դեղագործական ընկերությունը:«Տոնուս-Լես» ընկերությունը շուրջ 11 տարի տրամադրում է պայմանագրային հետազոտական ծառայություններ
«Տոնուս-Լես»-ի հիմնադիրները ստեղծել են դեղերի իկ հետազոտությունների բազմաֆունկցիոնալ կլինիկա:Կենսահամարժեքության հետազոտություններ․ «Տոնուս-Լես»-ի նոր նշաձողը կլինիկական հետազոտությունների ոլորտում
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության կլինիկան գործում է ավելի քան 11 տարի՝ մշտապես արդիականացնելով և բարելավելով իր գործունեության որակը։ «Տոնուս-Լես» ընկերության հիմնադիրները վստահ են, որ միջազգային հարթակում ոլորտի առաջատարների հետ սերտ համագործակցութունը զարկ կտա Հայաստանում կլինիկական հետազոտությունների ոլորտի զարգացմանն ու նոր որակ կբերի դեղագործական արդյունաբերության արժեշղթայում։Հայաստանյան դեղարդյունաբերությունը ԵԱՏՄ շուկայում․ «Տոնուս-Լես»-ի զեկույցը
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության ներկայացուցիչներ՝ Պայմանագրային հետազոտական ծառայությունների բաժնի ղեկավար Անժելա Թադևոսյանը և ՊՀԾ բաժնի հետազոտող / Արտադրության ղեկավար Հակոբ Կարապետյանը մասնակցեցին ՌԴ Սանկտ Պետեբուրգ քաղաքում կայացած «Դեղարդյունաբերություն և կենսատեխնոլոգիաներ IPhEB Russia 2023» միջազգային ցուցահանդես-ֆորումին։Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները
Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար