«ФОРКОРИУМ»՝ մաշկային հիվանդությունների բուժման նորարարական մոտեցում․ հայ-ռուսական գիտաժողով

2023-04-22
«ФОРКОРИУМ»՝ մաշկային հիվանդությունների բուժման նորարարական մոտեցում․ հայ-ռուսական գիտաժողով

«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը հայտնի «ВЕРТЕКС» դեղագործական ընկերության հետ համատեղ Երևանում անցկացրեց «Մաշկաբանության արդի խնդիրները և համակցված կորտիկոստերոիդների կիրառման գիտական հիմնավորումը» գիտաժողովը, որին մասնակցեց Հայաստանի առաջատար կլինիկաների 60-ից ավելի մաշկաբան։

Գիտաժողովի նպատակն էր բժիշկներին ներկայացնել մաշկաբանության ոլորտում նորարարական մոտեցումները, մասնավորապես մաշկային հիվանդությունների և բարդությունների բուժման լայն սպեկտր ունեցող ФОРКОРИУМ (Ֆորկորիում) դեղամիջոցը:

Գիտաժողովի գլխավոր զեկուցող, Սանկտ Պետերբուրգի Առաջին Պետական Բժշկական համալսարանի համաճարակաբանության, ինֆեկցիոն հիվանդությունների և մաշկավեներոլոգիայի ամբիոնների դոցենտ Անդրեյ Իգնատովսկին, ներկայացնելով մաշկային տարատեսակ միջին և ծանր ընթացք ունեցող հիվանդությունների բուժման համար նախատեսված ФОРКОРИУМ դեղամիջոցը, նշեց․ «Ֆորկորիումն, ըստ էության, նորարարական համակցություններով ստացված դեղամիջոց է, որն ի տարբերություն շուկայում առկա այլ դեղամիջոցների՝ չունի մի շարք կողմնակի ազդեցություններ, կիրառելի է մաշկի շատ զգայուն հատվածների համար, ինչպես նաև՝ օգնում է քիմիոթերապիայի հետևանքով առաջացած մաշկային հիվանդությունների դեպքում»։

ՀՀ Մաշկաբանության և այրվածքների ազգային կենտրոնի փոխտնօրեն, Հայաստանի մաշկավեներաբանների ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ մաշկավեներոլոգիայի գծով խորհրդական Արտաշես Հովհաննիսյանը կարևորեց դեղագործական ընկերությունների կողմից նմանատիպ գիտաժողովների կազմակերպումը։ «Նմանատիպ միջոցառումները հնարավորություն են տալիս մեր հայ բժիշկներին շարունակաբար հաղորդակից լինելու մասնագիտական աշխարհում ընթացող զարգացումներին և նորություններին, ինչը, բնականաբար, նպաստում է պացիենտների բուժման արդյունավետության բարձրացմանը»,-ասաց նա։

«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը մշատպես համագործակցում է դեղագործության ոլորտում աշխարհի առաջատարների հետ՝ նպաստելով Հայաստանում բժշկության մեջ կիրառվող դեղամիջոցների արդիականացմանն ու նորարարությունների ներմուծմանը։

Կիսվեք դրանով

Վերջին Գրառումները

«Տոնուս-Լես» ընկերությունը շուրջ 11 տարի տրամադրում է պայմանագրային հետազոտական ծառայություններ
«Տոնուս-Լես»-ի հիմնադիրները ստեղծել են դեղերի իկ հետազոտությունների բազմաֆունկցիոնալ կլինիկա:
2023-10-18
Կենսահամարժեքության հետազոտություններ․ «Տոնուս-Լես»-ի նոր նշաձողը կլինիկական հետազոտությունների ոլորտում
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության կլինիկան գործում է ավելի քան 11 տարի՝ մշտապես արդիականացնելով և բարելավելով իր գործունեության որակը։  «Տոնուս-Լես» ընկերության հիմնադիրները վստահ են, որ միջազգային հարթակում  ոլորտի առաջատարների հետ սերտ համագործակցութունը զարկ կտա Հայաստանում  կլինիկական հետազոտությունների ոլորտի զարգացմանն ու նոր որակ կբերի դեղագործական արդյունաբերության արժեշղթայում։
2023-06-05
Հայաստանյան դեղարդյունաբերությունը ԵԱՏՄ շուկայում․ «Տոնուս-Լես»-ի զեկույցը
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության ներկայացուցիչներ՝ Պայմանագրային հետազոտական ծառայությունների բաժնի ղեկավար Անժելա Թադևոսյանը և ՊՀԾ բաժնի հետազոտող / Արտադրության ղեկավար Հակոբ Կարապետյանը մասնակցեցին ՌԴ Սանկտ Պետեբուրգ քաղաքում կայացած «Դեղարդյունաբերություն և կենսատեխնոլոգիաներ IPhEB Russia 2023» միջազգային ցուցահանդես-ֆորումին։
2023-04-27
Միջազգային գիտաժողով Երևանում․ ի՞նչ հեռանկարներ ունեն բժշկության մեջ բնական ծագում ունեցող դեղամիջոցները
Երևանում կայացավ «Կենսակարգավորման մոտեցումները ժամանակակից բժշկության մեջ, հնարավորությունները և հեռանկարները» թեմայով միջազգային գիտաժողով, որը կազմակերպվել է «Տոնուս-Լես», «Բիոմեդիկա» դեղագործական ընկերությունների կողմից
2023-03-28

Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները

Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար