ԱՌՈՂՋ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՏԵՔՍՏ՝ ԿԵՆՍԱՀԱՄԱՐԺԵՔՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
«Տոնուս-Լես» կլինիկան18-45 տարեկան չծխող, առողջ տղամարդկանց հրավիրում է մասնակցել կլինիկական հետազոտության, որի հովանավորն է«Բեռլին-Քեմի» դեղագործական ընկերությունը:
Ի՞նչ հետազոտության մասին է խոսքը․
Ընկերությունը պատրաստվում է իրականացնել կենսահամարժեքության հետազոտություն, որի նպատակն է ապացուցել օրիգինալ (ռեֆերենտ) և վերարտադրված (գեներիկ) դեղերի համարժեքությունը, այսինքն՝ փոխադարձ
փոխարինելիությունը։
Հետազոտությունը բաղկացած է լինելու դեղերի ընդունման 2 փուլերից, յուրաքանչյուրի տևողությունը 9 օր` երկու փուլերի ընդունումների միջև նվազագույնը 10 օր ընդմիջումով:
Մասնակցության առավելությունները.
- Առողջական վիճակի ամբողջական գնահատում
- Մասնագիտացված բժշկական աջակցություն
- Դրամական փոխհատուցում՝ ձեր ժամանակի և ջանքերի համար
Ուսումնասիրությունը խստորեն կատարվում է էթիկական և պատշաճ կլինիկական գործունեության ուղեցույցների պահանջներին համապատասխան և ամբողջ ընթացքը վերահսկվում է առողջապահության ոլորտի մասնագետների կողմից:
Վստահ եղեք, որ Ձեր ինքնությունը և անձնական տվյալները մնալու են գաղտնի:
Մանրամասների ու գրանցման համար զանգահարեք +374 91 350011 հեռախոսահամարով:
Կլինիկայի գործունեությանը ծանոթացեք տեսանյութում՝ https://www.tonusles.am/am/cro/index/clinical-research/
BCAM/23/Tam-BE/001, փորձարկմանը հատուկ գովազդային տեքստ, V1.0, 09-07-2024
Վերջին Գրառումները
«Տոնուս-Լես» ընկերությունը շուրջ 11 տարի տրամադրում է պայմանագրային հետազոտական ծառայություններ
«Տոնուս-Լես»-ի հիմնադիրները ստեղծել են դեղերի իկ հետազոտությունների բազմաֆունկցիոնալ կլինիկա:Կենսահամարժեքության հետազոտություններ․ «Տոնուս-Լես»-ի նոր նշաձողը կլինիկական հետազոտությունների ոլորտում
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության կլինիկան գործում է ավելի քան 11 տարի՝ մշտապես արդիականացնելով և բարելավելով իր գործունեության որակը։ «Տոնուս-Լես» ընկերության հիմնադիրները վստահ են, որ միջազգային հարթակում ոլորտի առաջատարների հետ սերտ համագործակցութունը զարկ կտա Հայաստանում կլինիկական հետազոտությունների ոլորտի զարգացմանն ու նոր որակ կբերի դեղագործական արդյունաբերության արժեշղթայում։Հայաստանյան դեղարդյունաբերությունը ԵԱՏՄ շուկայում․ «Տոնուս-Լես»-ի զեկույցը
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության ներկայացուցիչներ՝ Պայմանագրային հետազոտական ծառայությունների բաժնի ղեկավար Անժելա Թադևոսյանը և ՊՀԾ բաժնի հետազոտող / Արտադրության ղեկավար Հակոբ Կարապետյանը մասնակցեցին ՌԴ Սանկտ Պետեբուրգ քաղաքում կայացած «Դեղարդյունաբերություն և կենսատեխնոլոգիաներ IPhEB Russia 2023» միջազգային ցուցահանդես-ֆորումին։«ФОРКОРИУМ»՝ մաշկային հիվանդությունների բուժման նորարարական մոտեցում․ հայ-ռուսական գիտաժողով
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը հայտնի «ВЕРТЕКС» դեղագործական ընկերության հետ համատեղ Երևանում անցկացրեց «Մաշկաբանության արդի խնդիրները և համակցված կորտիկոստերոիդների կիրառման գիտական հիմնավորումը» գիտաժողովը, որին մասնակցեց Հայաստանի առաջատար կլինիկաների 60-ից ավելի մաշկաբան։Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները
Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար