AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Գրինդեքս

«Grindex» ընկերությունը հանդիսանում է Բալթյան երկրների առաջատար դեղագործական ընկերությունը: Գործունեության հիմնական ոլորտներն են օրիգինալ դեղամիջոցների, չարտոնագրված դեղերի և ակտիվ դեղագործական նյութերի հետազոտությունը, մշակումը, արտադրությունը և վաճառքը: «Grindex»-ը մասնագիտանում է հակաուռուցքային դեղերի, սիրտ-անոթային և կենտրոնական նյարդային համակարգի համար դեղերի ոլորտում:

 

«Grindex» կոնցեռնի կազմի մեջ են մտնում 4 դուստր կազմակերպություններ Լատվիայում, Էստոնիայում և Ռուսաստանում, ներկայացուցչություններ ու գործակալներ 14 պետություններում: «Grindex» ընկերության բաժնետոմսերն ընդգրկված են «NASDAQ OMX Riga»-ի պաշտոնական ցուցակում:

«Grindex»-ի պատմությունը սկսվել է 1946թ.-ից, երբ վիտամինների և հորմոնների գործարանի կառավարումը հանձնվեց Լատվիայի գիտությունների ակադեմիային` այն աստիճանաբար փորձագիտական գործարան վերափոխելու նպատակով:

 

«Grindex» ընկերության արտադրանքի տեսականին ստեղծվում է օրիգինալ արտադրանքի և չարտոնագրված դեղերի բարեհաջող միասնությունից, որոնք համապատասխանում են անվտանգության և որակի ամենաբարձր պահանջներին: «Grindex»-ն առաջարկում է ավելի քան 100 արդյունավետ և անվտանգ դեղամիջոցներ, այդ թվում սիրտ-անոթային, հոգեմետ, հակաուռուցքային դեղեր, ինչպես նաև ցավազրկող և ջերմիջեցնող դեղեր: Ձեռնարկությունը հպարտ է իր «Mildronate»® և «Ftorafur»® արտադրանքներով:

«Grindex»-ը նաև արտադրում է բարձրորակ ակտիվ դեղագործական բաղադրիչներ, որոնք օգտագործվում են ինչպես պատրաստի դեղագործական ձևերի հետագա արտադրության, այնպես էլ դեպի արտասահման արտահանելու համար:

 

Արտադրանքն արտահանվում է ավելի քան 40 երկրներ: Արտահանումն ընդգրկում է ընդհանուր շրջանառության ավելի քան 96%-ը: Հիմնական շուկաներն են Բալթյան պետությունները, Ռուսաստանը և այլ ԱՊՀ երկրներ, Ճապոնիան, ԱՄՆ:

«Grindex» ընկերությունն առաջին դեղարտադրողն էր Լատվիայում, որին Դեղերի Պետական Գործակալության կողմից շնորհվեց Պատշաճ Արտադրական Գործունեության վկայական (GMP/Good Manufacturing practice վկայական):

 

«Grindex»-ը Բալթյան երկրների դեղագործական շուկայում մշտապես զբաղեցնում է առաջատար դիրքեր: Իր ներկայացուցչական գրասենյակներն ու գործակալները ներկա են 14 պետություններում` Լիտվայում, Էստոնիայում, Ռուսաստանում, Ղազախստանում. Վրաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Մոլդովայում, Լեհաստանում, Հունգարիայում, Չեխիայի Հանրապետությունում և Ֆինլանդիայում: Ընկերության արտադրանքներն արտահանվում են աշխարհի ավելի քան 40 պետություններ:

«Grindex»-ի ներկայությունը պետական և հասարակական կազմակերպություններում, ինչպես նաև մասնակցությունը բազմաթիվ միջազգային շարժումներում հաստատում է ընկերության սոցիալական պատասխանատվությունը ամբողջ հասարակության առջև:

 

Դեղագործական ապրանքների արտադրությունը հանդիսանում է արտադրության ամենապատասխանատու ոլորտներից մեկը, քանի որ այն կապված է մարդու կյանքի ու առողջության հետ: Հետևաբար, դեղագործական արդյունաբերությունը ենթարկվում է որակի չափազանց բարձր պահանջների:


Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Սերտիֆիկացման
Մարմին 2014
ԵԱՏՄ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2016