AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Անտիբիոտիչե

Ավանդույթներով հարուստ դեղագործական ընկերություն

 

«Անտիբիոտիչեն» հիմնադրվել է 1955թ. որպես առաջին ռումինական դեղագործական ընկերություն: Կարճ ժամանակ անց այն դարձել է առաջին արևելաեվրոպական ընկերությունը, որը սկսել է մեծ քանակներով արտադրել Ֆլեմինգի հանրահայտ հայտնագործությունը` պենիցիլինը:

 

Մարդկությանը միտված գիտություն և հոգի

 

Այսօր Անտիբիոտիչեն ունի գրեթե 60-ամյա ավանդույթ դեղերի արտադրության ոլորտում և 150 անվանում պարունակող մեծ տեսականի, որը ներառում է 11 բուժական դասեր: Այն հանդիսանում է Ռումինիայում ցեֆալոսպորինների ներարկման ձևեր արտադրող միակ և հակամանրէային միջոցներ արտադրող հիմնական ընկերությունը: Արտադրանքի որակը երաշխավորվում է GMP հավաստագրով, Եվրոպական ֆարմակոպեայի համապաասխանության, ինչպես նաև FDA հավաստագրերով: Ներկայումս Անտիբիոտիչեն ունի 8 GMP-հավաստագրված՝ հոսքագիծ 5 տարբեր դեղաձևեր արտադրելու համար` ներարկման լուծույթների և կախուկների փոշիներ, պատիճներ, հաբեր, քսուքներ, դոնդողներ, նրբաքսուքներ և մոմիկներ, ինչպես նաև նիստատինի ակտիվ նյութ:

2011թ. «Տոնուս-Լես» ընկերությունը ձեռք է բերել բացառիկ իրավունք Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում Անտիբիոտիչեի որոշ դեղամիջոցների տարածման համար, ինչպես սեփական ապրանքանիշերով (Դիլվեկոր, Սիմտոն, Սուլբակտացիդ), այնպես էլ Անտիբիոտիչեի անվանումներով (Կլաֆեն):


Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Սերտիֆիկացման
Մարմին 2014
ԵԱՏՄ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2016