AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Հայնց

1869թ. հիմնադրված «Heinz» ընկերությունը մանկական սննդի ճանաչված փորձագետ է: Օգտագործվում են միայն բնական բաղադրատարրեր և չեն օգտագործվում արհեստական բուրահաղորդիչներ, կոնսերվանտներ, գունանյութեր և ԳՄՕ:

 

«Heinz» ընկերությունը հետևում է վաղուց ի վեր որդեգրված փիլիսոփայությանը` «Անել ամենասովորական բաներն արտասովոր լավ»: Իր արտադրանքն արտադրում ու մատակարարում է աշխարհի ավելի քան 100 երկրներ: Ներդրված են արտադրության որակի հսկողության խստագույն համակարգեր «Heinz»-ի աշխարհի տարբեր երկրներում հիմնված գործարաններում,որտեղ կիրառվում են  գիտության նորագույն նվաճումները և տեխնոլոգիական առաջխաղացումները:

 

Շիլաները, պուդինգներն ու ապուրներն արտադրվում են Ռուսաստանում ներդրված առաջին գործարանում, որը նախատեսված է արագ լուծվող շիլաների արտադրության համար: Գործարանը գտնվում է Գեորգիևսկ քաղաքում: Գործարանի ժամանակակից լաբորատորիան ապահովում է հումքի և պատրաստի արտադրանքի որակի և անվտանգության շուրջօրյա հսկողութուն: Շիլաների բաղադրատոմսերը մշակվում են Ռուսաստանի առաջատար մանկաբույժների և դիետոլոգների հետ համատեղ:

 

Պյուրեները, թխվածքաբլիթները, վերմիշելը և թեյը արտադրվում են Իտալիայում, Տիրենյան ծովի առողջարանների մոտակայքում գտնվող Եվրոպայի ամենամեծ գործարաններից մեկում: Արտադրությունն ամբողջապես ավտոմատիզացված է և իրականացվում է փակ համակարգերում, ինչն ապահովում է հիգիենիկ մաքրություն: Գործարանում ամեն օր իրականացվում են որակի ստուգման բազմատեսակ վերլուծություններ:

 

Արտադրական ունիկալ տեխնոլոգիաները թույլ են տալիս վերջնական արտադրանքում պահպանել բնական վիտամիններ:  Արտադրանքը հարստացված է վիտամիններով և հանքային նյութերով, որոնք այդքան անհրաժեշտ են երեխաների լիարժեք աճի և զարգացման համար:

 

Ընտրելով «Heinz»  մանկական սնունդը` Դուք կարող եք վստահ լինել բարձր որակի մեջ:

 

«Տոնուս-Լես» ՍՊԸ-ն համագործակցում է «Heinz» ընկերության հետ 2012թ.-ից էքսկլյուզիվ իրավունքների հիման վրա:


Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Սերտիֆիկացման
Մարմին 2014
ԵԱՏՄ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2016