AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Ներկայացուցչական գործունեություն

«Տոնուս-Լես»-ը հանդիսանում է դեղորայք, բուժպարագաներ և մանկական սնունդ արտադրող մի շարք հեղինակավոր ընկերությունների բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում և Ղազախստանում: Մեր Ընկերությունը Հայաստանում (ներառյալ Արցախը) ներկայացուցչական գործունեություն է ծավալել 2005 թվականից և այս տարիների ընթացքում բարեհաջող գործունեության արդյունքում իր ուրույն տեղն է գրավել դեղամիջոցների, բուժպարագաների և մանկական սննդի հայաստանյան շուկայում որպես դեղագործական ընկերություն: 2012 թվականից Վրաստանում գործում է նաև «Տոնուս-Լես»-ի վրացական ներկայացուցչությունը՝ «TONUS-LES GEORGIA»:

 

Մեր Ընկերությունն ակտիվ ներկայացուցչական և մարկետինգային գործունեություն ծավալող եզակի ընկերություններից է, որն իրականացնում է՝

 

  • շուկայի մշտադիտարկում (մոնիտորինգ)
  • շուկայի առաջխաղացում և զարգացում
  • նոր գաղափարների և ծրագրերի մշակում

 

Այս ամենի շնորհիվ մենք բնակչությանը մատակարում ենք տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման համար անհրաժեշտ բարձրորակ, մատչելի դեղամիջոցներով և բուժպարագաներով, ինչպես նաև մանկական սննդով առանց միջնորդի՝ անմիջապես արտադրողից:

 

«Տոնուս-Լես»-ի ներկայացուցչական բաժինը անընդհատ կազմակերպում է՝

 

  • նոր արտադրանքի ներկայացում առողջապահության տարբեր ոլորտների մասնագետներին
  • թեմատիկ հանդիպումներ դեղատնային աշխատակիցների հետ
  • սեմինար-պարապմունքներ բժիշկների հետ

 

Մեր ներկայացուցչական անձնակազմը բաղկացած է բարձրագույն բժշկական կրթություն ունեցող մասնագետներից, բարձրակարգ դեղագետներից և մարկետոլոգներից, ում արհեստավարժ աշխատանքի շնորհիվ «Տոնուս-Լես»-ը դարձել է անփոխարինելի միջնորդ սպառողի և արտադրողի միջև:
Մենք ունենք գործընկերներ գրեթե բոլոր աշխարհամասերից՝ Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա:
Անկախ ծագման երկրից` մենք նախապատվությունը տալիս ենք միայն միջազգային ՊԱԳ ստանդարտներին համապատասխան արտադրանք տրամադրող ընկերություններին (տես Գործընկերներ).

 

  • Ալֆա Վիտամինս, ԱՄՆ
  • Անտիբիոտիչե, Ռումինիա
  • Դելորբիս, Կիպրոս
  • Դոսֆարմ, Ղազախստան
  • Հայնց, Ռուսաստան, Իտալիա
  • Քենդի, Բուլղարիա
  • ԷնԹիՍի, Իտալիա
  • Պանֆարմա, Ֆրանսիա
  • Ռեմեդիկա, Կիպրոս
  • Ռովա, Իռլանդիա
  • Սո.Սե.ՖԱՐՄ, Իտալիա
  • Տոնուս Էլաստ, Լատվիա
  • Տրոգե, Գերմանիա
  • Վիտամեկ, ԱՄՆ
  • Յունգշինֆարմ, Մալայզիա
  • Մեդոխեմի, Կիպրոս,
  • Նանոտեքֆարմա, ՌԴ
  • Էմքյուր, Հնդկաստան
  • Բիոֆարմ, Վրաստան
  • Ջյուիմ Ֆարմ, Չինաստան

Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Սերտիֆիկացման
Մարմին 2014
ԵԱՏՄ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2016