AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Մրցանակներ և պարգևատրումներ

Եվրոպայի Բիզնես Գագաթնաժողովի նախաձեռնությամբ 2010թ.-ի հոկտեմբերի 10-13-ը Օքսֆորդի քաղաքապետարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցան “Առաջնորդների Օքսֆորդի Գագաթնաժողով” կոնֆերանսը և XLVII “International Socrates Award Ceremony” հանդիսավոր մրցանակաբաշխությունը:

Ավելի քան 100 առաջատար դիվանագետներ, գործարարներ, ֆինանսիստներ, գիտնականներ, բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ և հասարակական գործիչներ բազմաթիվ երկրներից` Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Բուլղարիա, Սերբիա, Ռումինիա, Էստոնիա, Ռուսաստանի Դաշնություն, Հայաստանի Հանրապետություն, Ուկրաինա, Ղազախստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Եգիպտոս, Թուրքիա, Նիգերիա, Վրաստան, Մոլդովա, Տաջիկիստան և այլն, ներկայացրեցին նշված երկրների բարձրաշխարհիկ հասարակությունը:


Այս պատվաբեր մրցանակը տրվում է այն կազմակերպություններին, որոնք բազմիցս ապացուցել են իրենց կողմից տրամադրված ծառայությունների բարձր որակն ու մրցունակությունը: Սույն անվանակարգի առաջադրումը հիմնվում է Եվրոպայի Բիզնես Գագաթնաժողովի կողմից «Տոնուս-Լես» ընկերությունն իր տասնամյա գործունեության ընթացքում հավատարիմ է եղել իր կարգախոսին`«Կենսունակության և առողջության գրավական»՝ մշտապես իր սպառողին տրամադրելով որակյալ դեղորայք և բժշկական պարագաներ:

 

Այս մրցանակը հերթական անգամ ապացուցում է «Տոնուս-Լես» ՍՊԸ-ի կողմից տրամադրվող ծառայությունների համապատասխանությունը որակի եվրոպական չափանիշներին:
Գագաթնաժողովը փակվեց XLVII “International Socrates Award Ceremony” մրցանակաբաշխությամբ` Եվրոպայի Բիզնեսի Գագաթնաժողովի պատվաբեր մրցանակների շնորհմամբ:


Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Սերտիֆիկացման
Մարմին 2014
ԵԱՏՄ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2016