AM
RU EN

TONUS - LES

Առողջության և կենսունակության գրավական

Պատմություն

«Տոնուս-Լես» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին և այս տարիների ընթացքում բարեհաջող գործունեության արդյունքում իր ուրույն տեղն է գրավել հայաստանյան շուկայում` որպես դեղագործական առաջատար ընկերություն։

 

«Տոնուս-Լես» ընկերությունը հանդիսանում է մի շարք աշխարհահռչակ դեղագործական ընկերությունների բացառիկ և պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Վրաստանում և Ղազախստանում։

Մեր ընկերությունն ակտիվ ներկայացուցչական գործունեություն ծավալող եզակի ընկերություններից է, որն իրականացնում է՝

 

  • Շուկայի մշտադիտարկում (մոնիթորինգ)
  • Շուկայի առաջխաղացում և զարգացում
  • Նոր գաղափարների և ծրագրերի մշակում:


Մեր բարձրակարգ դեղագետների և մարքեթոլոգների արհեստավարժ աշխատանքի շնորհիվ ընկերությունը դարձել է անփոխարինելի միջնորդ՝ դեղորայք սպառողների և արտադրողների միջև։
2009թ.-ից ընկերությունը տեղափոխվել է նորակառույց, համաշխարհային GDP (Good Distribution Practices) ստանդարտներին համապատասխանող շինություն:

 

Շինությունը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, աշխատասենյակները հարմարավետ են, կոնֆերանս-սրահը՝ ընդարձակ, պահեստային հատվածը՝ մեծ ու լուսավոր, իսկ ահա ձմեռային այգին, որը նախատեսված է ոչ միայն տարբեր ընդունելությունների, այլև հանգստի համար իդեալական գոտի է: Այս ամենը ստեղծում են այն նպաստավոր պայմանները, որոնք անհրաժեշտ են արդյունավետ աշխատանքի համար:


2010թ.-ին «Տոնուս-Լես» ընկերությունը Օքսֆորդում կայացած Եվրոպայի Բիզնես Գագաթնաժողովի կողմից արժանացավ «Եվրոպական Որակ» պատվաբեր մրցանակին, որը տրվում է այն կազմակերպություններին, որոնք բազմիցս ապացուցել են իրենց կողմից տրամադրված ծառայությունների բարձր որակը:


Սույն անվանակարգի առաջադրումը հիմնվում է Եվրոպայի Բիզնես Գագաթնաժողովի կողմից ծավալված հետազոտությունների վիճակագրական տվյալների հիման վրա:


Նույն թվականին ընկերությունը ձեռնամուխ եղավ կառուցել և շահագործման հանձնել միջազգային չափանիշներին համապատասխանող «Էֆ Դի Էյ Լաբ» սննդի և դեղերի փորձարկման լաբորատորիան (www.fdalab.am):
2014 թվականի դեկտեմբերի 8-ին «Տոնուս-Լես» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմինը հավատարմագրվել է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտի պահանջներով և ստացել հավատարմագրման վկայագիր № 006 / Տ-006 (08.12.2014 - 08.12.2017):

 

«Տոնուս-Լես» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմինը այսուհետ իրավասու է իրականացնել արտադրանքի սերտիֆիկացում հավատարմագրման ոլորտի շրջանակներում (22 ոլորտ՝ պարենային և ոչ պարենային արտադրանք):


«Տոնուս-Լես»-ը, ընդլայնելով իր գործունեության ոլորտները, իրականցնում է նաև պայմանագրային հետազոտական ծառայություններ:


Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում առաջնորդվել է հետևյալ սկզբունքով. «Այն ինչ հնարավոր է կատարել այսօր, պետք է արված լիներ երեկ»:

 


Գործընկերներ

Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Սերտիֆիկացման
Մարմին 2014
ԵԱՏՄ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2016