AM
RU EN

FDA LAB

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Մանրէաբանության բաժին


Մանրէաբանական բաժինն իրականացնում է`

 

Դեղամիջոցների մանրէաբանական փորձարկումներ

Մանրէաբանական բաժինն իրականացնում է պատրաստի դեղաձևերի և դեղամիջոցների արտադրության համար նախատեսված դեղանյութերի և օժանդակ նյութերի մանրէաբանական փորձարկումներ

 

Փորձարկումն իրականացվում է համաձայն՝

 

  • Ռուսաստանի Դաշնության պետական դեղագրքի
  • Ամերիկյան դեղագրքի
  • Եվրոպական դեղագրքի
  • Հատուկ դեղամիջոցի համար մշակված մասնավոր դեղագրքային հոդվածի

 

Իրականացվում են հետևյալ փորձարկումները՝ մանրէաբանական մաքրության որոշում

 

  • աէրոբ մանրէներ
  • սնկեր՝ խմորասնկեր և բորբոսասնկեր
  • էնտերոբակտերիաներ
  • pseudomonas aeruginosa
  • staphylococcus aureus
  • escherichia coli
  • salmonella

 

Ստերիլության ստուգում

 

  • աէրոբ մանրէներ
  • անաէրոբ մանրէներ
  • սնկեր

 

Բակտերիալ էնդոտոքսինների որոշում

 

Հակամանրէային կոնսերվանտների արդյունավետության որոշում

 

Հակաբիոտիկների հակամանրէային ակտիվության որոշում

 

Բժշկական նշանակության պրոբիոտիկ միջոցները փորձարկվում են հետևյալ ցուցանիշներով՝

 

  • մանրէաբանական մաքրություն
  • լակտոմանրէների որոշում
  • բիֆիդոմանրէների որոշում
  • պրոբիոտիկների տիտրի որոշում
Սննդամթերքի մանրէաբանական փորձարկումներ

Փորձարկումն իրականացվում է համաձայն ՝

 

  • Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի
  • սանիտարահամաճարակաբանական կանոնների և նորմերի
  • ՀՀ տեխնիկական կանոնակարգի
  • միջազգային չափորոշիչների
  • նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի
  • պատվիրատուի կողմից ներկայացվող պահանջների

 

Իրականացվում են հետևյալ ցուցանիշների որակական և քանակական փորձարկումներ ՝

 

  • ՄԱՖԱՄք
  • ԱՑԽՄ (կոլիձևեր)
  • escherichia coli (ներառյալ պաթոգեն ձևերը)
  • enterobacteriaceaе ընտանիքի մանրէներ
  • enterobacter sakazakii
  • salmonella spp
  • yersinia ցեղի մանրէներ
  • proteus ցեղի մանրէներ
  • enterococcus ցեղի մանրէներ
  • pseudomonas aeruginosa
  • staphylococcus aureus
  • listeria monocytogenes
  • V. parahaemolyticus
  • campylobacter
  • bacillus cereus
  • սուլֆիտվերականգնող կլոստրիդիաներ
  • խմորասնկեր/բորբոսասնկեր
  • պսիխրոտրոֆ մանրէներ
  • կաթնաթթվային մանրէներ (լակտոմանրէներ)
  • բիֆիդոմանրէներ
  • պրոբիոտիկ մանրէներ
Փորձարկում

 

Փորձարկման, հայտնաբերված մանրէների նույնականացման և հաստատման համար օգտագործվում են՝

 

  • սելեկտիվ, էլեկտիվ, ախտորոշիչ, քրոմոգեն միջավայրեր
  • մանրադիտում, մանրէների ներկման տարբեր եղանակներ
  • կենսաքիմիական թեստեր
  • շճաբանական թեստեր

 

Մանրէաբանական լաբորատորիայի հագեցվածությունը՝

 

  • օգտագործվում են սերտիֆիկացված, որակի վերահսկումն անցած սննդային միջավայրեր և ռեակտիվներ, արտասահմանյան արտադրողների, ինչպիսիք են Liofilchem , SigmaAldrich, Panreac և այլն: Օգտագործվող օժանդակ սարքավորումները ստերիլ են, մեկանգամյա օգտագործման
  • թեստ շտամեր ամերիկյան թեստ կուլտուրաների հավաքածուից (ATCC)
  • II դասի A2 տիպի կենսաանվտանգության պահարան, որը տեղակայված է В գոտում (համաձայն միջազգային դասակարգման)

 

Փորձարկման որակի վերահսկողությունն իրականացվում է հետևյալ չափորոշիչների օգնությամբ՝

 

  • սննդային միջավայրերի որակի վերահսկում
  • մեկանգամյա ստերիլ օժանդակ սարքավորումների օգտագործում (պիպետներ,Պետրիի թասեր և այլն)
  • օդի և տարածքների մաքրության վերահսկում
  • սարքավորումների ստուգաչափում՝ սերտիֆիկացված էտալոնային նմուշների օգնությամբ
  • աշխատակազմի որակավորման պարբերական բարձրացում:

 


Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Սերտիֆիկացման
Մարմին 2014
ԵԱՏՄ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2016