AM
RU EN

FDA LAB

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Սննդի որակի և անվտանգության բաժին

 

Ծառայություններ`
  • իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների փորձարկում
  • փորձարկման մեթոդների մշակում
  • մեթոդների վավերացում (վալիդացիա)
  • գիտահետազոտական աշխատանքներ:

 

Փորձարկման մեթոդներ

 

Փորձարկումներն իրականացվում են համաձայն`

 

  • միջազգային ստանդարտների (ISO, DIN, EN, GB/T և այլն)
  • ազգային ստանդարտների (ՀՍՏ, ՀՍՏ ԻՍՕ, ԳՕՍՏ, ԳՕՍՏ Ռ)
  • պատվիրատուների կողմից ներկայացվող ցանկացած նորմատիվային փաստաթղթերի

 

Փորձարկումների որակի վերահսկում

 

  • պարբերական մասնակցություն Մասնագիտական Որակավորման թեստերին (PT)
  • ստանդարտի ավելացմամբ որակի վերահսկում (spiking)
  • ստանդարտից զերծ նմուշի փորձարկում
  • խաչաձև փորձարկումներ (cross checking)

 

Բոլոր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպական համալսարաններում: Մասնագետների 30% ը քիմիական գիտությունների թեկնածուներ են:

 

  • նմուշապատրաստման ընթացքում օգտագործվում են միայն սերտիֆիկացված ռեակտիվներ և ստանդարտներ
  • բոլոր սարքերը շահագործվում են համաձայն ստանդարտ շահագործման գործընթացների (SOP)
  • ՀՀ չափագիտության ազգային ինստիտուտի կողմից անկացվում են անալիտիկ սարքավորումների ամենամյա ստուգաչափումներ և տրվում են ստուգաչափման հավաստագրեր
  • որակի հսկման ապահովման տրամաչափարկումներ` համաձայն ստանդարտ շահագործման գործընթացների
Սարքավորումներ`
  • LC-MS - Հեղուկային քրոմատագիր մասս սպեկտրաչափ Agilent, ԱՄՆ -հակաբիոտիկների, ներկանյութերի, բիֆենիլների, մելամինի, ցիանուրոնաթթվի և այլնի որոշում
  • HPLC Knauer -Բարձր արդյունավետության հեղուկային քրոմատագիր Knauer, Գերմանիա -վիտամինների (յուղալույծ, ջրալույծ), կոնսերվանտների (սորբինաթթու, բենզոաթթու և այլն), օրգանական թթուների (կիտրոնաթթու, խնձորաթթու, գինեթթու, կաթնաթթու), շաքարների (գլյուկոզա, ֆրուկտոզա, սախարոզա), ամինաթթուների, բիֆենիլների, հակաբիոտիկների, հորմոնների, միկոտոքսինների, բենզապիրենի, նիտրոզամինների, ներկանյութերի և այլնի որոշում
  • Bruker 450-GC - Գազային քրոմատագիր Bruker, ԱՄՆ -մեթանոլի, բարձր սպիրտների, ալդեհիդների, քացախաթթվի և նրա եթերների, ֆուրֆուրոլի, նիկոտինի և այլնի որոշում
  • Bruker 450-GC-MS -Գազային քրոմատագիր մասս սպեկտրաչափ Bruker, ԱՄՆ -արոմատիկ ալդեհիդների, ֆտալատների, պեստիցիդների, բիֆենիլների, նիտրոզամինների և այլնի, ինչպես նաև անհայտ նյութերի որակական որոշում՝ օգտվելով սարքի հարուստ գրադարանից
  • AAS 7000 -Ատոմային աբսորբցիոն սպեկտրաչափ Shimadzu, Ճապոնիա -երկաթի, պղնձի, նիկելի, մանգանի, քրոմի, անագի, նատրիումի, կալիումի, կալցիումի, բարիումի, ստրոնցիումի, մագնեզիումի, բիսմուտի, բերիլիումի, մոլիբդենի, ալյումինի, սուրմայի, արծաթի, սելենի, ինչպես նաև ծանր մետաղների՝ սնդիկի, կապարի, կադմիումի, արսենի որոշում
  • ICS-900 և ICS 1100-Բարձր արդյունավետության իոնային քրոմատագիր Dionex, ԱՄՆ -անիոնների (ֆտորիդ, քլորիդ, նիտրիտ, նիտրատ, բրոմիդ, ֆոսֆատ, սուլֆատ) և կատիոնների (լիթիում, նատրիում, կալիում, ամոնիում, մագնեզիում, կալցիում) որոշում
  • RAPID N Cube -Ազոտի անալիզատոր Elementar, Գերմանիա -պրոտեինի որոշում ըստ ընդհանուր ազոտի
  • TIT-5 -Տիտրատոր MRC Ltd, Իսրայել -ցնդող և տիտրվող թթվության, ինչպես նաև տիտրման ճանապարհով (այդ թվում պոտենցիոմետրիկ) որոշվող ցուցանիշներ
  • HI 84500 - SO2 տիտրատոր HANNA Instruments, ԱՄՆ -ազատ և ընդհանուր ծծմբի երկօքսիդի (SO2) որոշում
  • FSA 1510 - Սննդի բազմաֆունկցիոնալ անալիզատոր MRC Ltd, Իսրայել - հակաբիոտիկների, հորմոնների, միկոտոքսինների և այլ նյութերի իմունաֆերմենտատիվ որոշում

 


Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Սերտիֆիկացման
Մարմին 2014
ԵԱՏՄ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2016