AM
RU EN

FDA LAB

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Մասնագիտական ուսուցում

«Տոնուս Լես» ՍՊԸ-ն մշտական ուշադրության տակ է պահում «FDA LAB» փորձարկման լաբորատորիայի անձնակազմի ուսուցման պատշաճ իրականացումը: Համաձայն լաբորատորիայում ներդրված համակարգի և նախապես մշակված ուսուցման պլանի ժամանակացույցի՝ աշխատակիցները մասնակցում են տարբեր ոլորտներին առնչվող դասընթացների և գիտաժողովների թե երկրի ներսում, և թե արտերկրում: Ուսուցումները անցկացվում են միջազգային ճանաչում ունեցող գիտական կենտրոնների, անվանի համալսարանների դասընթացավարների կողմից:


Գերմանիայի Դաշնային Հանրապետության չափագիտության ազգային գործակալության կողմից ֆինանսավորվող « Հարավային կովկասում սննդի փորձարկումների և չափագիտության կարողությունների ուժեղացում» ծրագրի շրջանակներում տարբեր ժամանակահատվածներոմ Գերմանիայի Իչտայն քաղաքի Ֆրեզենիուսի կիրառական գիտությունների համալսարանում անցկացված երկշաբաթյա դասընթացներին իր մասնակցությունն է ունեցել նաև FDA LAB փորձարկման լաբորատորիայի անձնակազմը:


Արտերկրում անցկացվող դասընթացներից զատ Գերմանիայի Դաշնային Հանրապետության չափագիտության ազգային գործակալության աջակցությամբ պարբերաբար Լաբորատորիա են հրավիրվում միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, ովքեր գործնական դասընթացներ են անցկացնում լաբորատորիայում:
Եվրոպայի առաջադեմ սննդի և դեղերի լաբորատորիաների մասնագետների հետ իրականացվում են առցանց թրեյնինգներ: Մասնավորապես, մշակվում և վավերացվում են սննդի փորձարկման պահանջված մեթոդներ:


Լաբորատորիայի մասնագետները մասնակցում են միջազգային գիտաժողովների: 2015 թվականին մեր երիտասարդ մասնագետները մասնակցեցին Ֆրանսիայի Բորդո քաղաքում կայացած EuroAnalysis 2015 անալիտիկ քիմիայի վերջին նվաճումները ներկայացնող գիտաժողովին: Գիտաժողովին «Տոնուս-Լես» ՍՊԸ «ԷՖ ԴԻ ԷՅ Լաբ» փորձարկման լաբորատորիայի մասնագետների կողմից ներկայացվել էր սննդամթերքում ֆտալատների որոշման մեթոդը:


Առ այսօր «Տոնուս Լես» ՍՊԸ ղեկավարության առաքելության կարևորագույն խնդիրներից և նպատակներից մեկը եղել և մնում է անձնակազմի գիտելիքների և հմտությունների զարգացումը, որը կկրի շարունակական բնույթ:

 


Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Սերտիֆիկացման
Մարմին 2014
ԵԱՏՄ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2016