AM
RU EN

FDA LAB

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Պատմություն

2010թ.-ին «Տոնուս-Լես» ընկերությունը ձեռնամուխ եղավ կառուցել եվրոպական չափանիշներին համապատասխան Սննդի և Դեղերի փորձաքննության լաբորատորիան: «Էֆ Դի Էյ Լաբ» փորձարկման լաբորատորիան ի սկզբանե նախագծվել և կառուցվել է GLP (ՊԼԳ՝պատշաճ լաբորատոր գործունեություն) և ISO/IEC 17025 միջազգային ստանդարտներին համապատասխան:


Սա լաբորատոր համալիր է, որտեղ ներառված են չորս տարբեր բաժիններ մեկ հարկի տակ՝

 

 

  • Սննդի փորձարկման բաժին
  • Դեղերի փորձարկման և կենսահամարժեքության բաժին
  • Ծխախոտի փորձարկման բաժին
  • Մանրէաբանական բաժին


Դրանցից յուրաքանչյուրը հագեցված է արդի, գերհզոր և ավտոմատիկացված սարքավորումներով, որոնք թույլ են տալիս կատարել նմուշի արագ, հուսալի և ճշգրիտ փորձաքննություն:

 

Լաբորատորիայի սարքավորումների ամբողջական պատկերը կարող եք բեռնել այստեղ
Լաբորատորիան իր դռներն է բացում այն անձանց համար, ովքեր ողջունում և խրախուսում են բացառապես մաքուր, անվտանգ և ճիշտ փորձարկում անցած սննդի, ծխախոտի և դեղորայքի օգտագործումը:

 

Այս լաբորատոր համալիրը իրենից ներկայացնում է հինգ հարկանի շինություն 3662քմ հողատարածքի վրա, որը գտնվում է էկոլոգիապես մաքուր վայրում՝ Կոտայքի մարզ, Նոր Գյուղ համայնքում:

 

Լաբորատոր համալիրում կատարվող դեղերի կենսահամարժեքության փորձաքննությունը ամբողջական դարձնելու նպատակով լաբորատորիային կից կառուցվում է նաև կլինիկա՝ նախատեսված հատուկ կամավորների համար՝ իր օժանդակ բոլոր ենթակառույցներով:


«Տոնուս-Լես» ՍՊԸ ընկերության «Էֆ Դի Էյ Լաբ» փորձարկման լաբորատորիան առաջինն է, որը, համապատասխանելով փորձարկման լաբորատորիաների ISO/IEC 17025 ստանդարտի պահանջներին, հավատարմագրվել է «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից՝ համաձայն ՀՀ հավատարմագրման մասին օրենքի ՀՕ-20-Ն 2012թ. փետրվարի 8 և ստացել հավատարմագրման վկայագիր № 001/T-001 գրանցահամարով, սույն վկայագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածում ամրագրված հավատարմագրման ոլորտի շրջանակներում:

 

2014 թվականի հունիսի 20-ին «Տոնուս-Լես» ՍՊԸ «ԷՖ ԴԻ ԷՅ Լաբ» փորձարկման լաբորատորիան ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից նշանակվել է որպես համապատասխանության գնահատման նշանակված մարմին՝ համաձայն ՀՀ կառավարությամբ հաստատված 13 տեխնիկական կանոնակարգերի:


Պատիվ ունենք հայտարարել, որ 2015թ-ին Տոնուս-Լես ՍՊԸ-ի «FDA Lab» փորձարկման լաբորատորիան ստացել է միջազգային հավատարմագրում ANSI-ASQ National Accreditation Board (ANAB) հավատարմագրման մարմնի կողմից:


Միջազգային հավատարմագրումը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը ներկայացնել հայկական լաբորատորիայի կողմից տրված արժանահավատ տվյալներ:
Նման հավատարմագրումը աջակցում է արտահանողին՝ տրամադրելով իր արտադրանքի միջազգային չափանիշներին համապատասխան փորձարկման հաշվետվություն:
«ԷՖ ԴԻ ԷՅ Լաբ» լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արդյունքները (հավատարմագրման ոլորտի շրջանակներում) ճանաչելի են բոլոր մայրցամաքներում:

 


Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Սերտիֆիկացման
Մարմին 2014
ԵԱՏՄ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2016