AM
RU EN

FDA LAB

Դու կարո´ղ ես առողջ ապրել

Հավատարմագրում

 

Պատիվ ունենք հայտարարել, որ 2015թ-ին «Տոնուս-Լես» ՍՊԸ-ի «Էֆ Դի Էյ Լաբ» փորձարկման լաբորատորիան ստացել է միջազգային

հավատարմագրում ANSI-ASQ National Accreditation Board (ANAB) հավատարմագրման մարմնի կողմից:

 

Միջազգային հավատարմագրումը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը ներկայացնել հայկական լաբորատորիայի կողմից տրված արժանահավատ տվյալներ:

 

Նման հավատարմագրումը աջակցում է արտահանողին՝ տրամադրելով իր արտադրանքի միջազգային չափանիշներին համապատասխան փորձարկման հաշվետվություն:

 

«Էֆ Դի Էյ Լաբ» լաբորատորիայի կողմից տրամադրված փորձարկման արդյունքները (հավատարմագրման ոլորտի շրջանակներում) ճանաչելի են բոլոր մայրցամաքներում:

 

Միջազգային հավատարմագրում

Միջազգային վերահավատարմագրում

 

 

2014 թվականի դեկտեմբերի 8-ին «Տոնուս-Լես» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմինը

 

բարեհաջող հավատարմագրվել է ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17065-2013 ստանդարտի պահանջներով և ստացել

 

հավատարմագրման վկայագիր № 006/Տ-006 (08.12.2014 - 08.12.2017):

 

 

2014 թվականի հունիսի 20-ին «Տոնուս-Լես» ՍՊԸ «Էֆ Դի Էյ Լաբ» փորձարկման լաբորատորիան

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից նշանակվել է որպես համապատասխանության գնահատման նշանակված մարմին՝

 

համաձայն ՀՀ կառավարությամբ հաստատված 13 տեխնիկական կանոնակարգերի:

 

 

«Տոնուս-Լես» ՍՊ ընկերության «Էֆ Դի Էյ Լաբ» փորձարկման լաբորատորիան առաջինն է, ով համապատասխանելով փորձարկման

 

լաբորատորիաների ISO/IEC 17025 ստանդարտի պահանջներին, հավատարմագրվել է «Հավատարմագրման ազգային մարմին»

 

ՊՈԱԿ-ի կողմից՝ համաձայն ՀՀ հավատարմագրման մասին օրենքի ՀՕ-20-Ն 2012թ. փետրվարի 8 և ստացել հավատարմագրման

 

վկայագիր № 001/T-001 գրանցահամարով, սույն վկայագրի անբաժանելի մաս հանդիսացող հավելվածում ամրագրված

 

հավատարմագրման ոլորտի շրջանակներում:

 

Հավատարմագրման ժամկետը՝ 21.06.2013 - 21.06.2016թթ.:

 

 

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ «Էֆ Դի Էյ Լաբ» փորձարկման լաբորատորիան վերահավատարմագրվել է

 

և ընդգրկում է  պարենային և ոչ պարենային ապրանքների առավել լայն շրջանակ:

 

Հավատարմագրման ժամկետը՝ 07.10.2016-07.10.2020թթ.:

 

 

Հավատարմագրման ոլորտ

Հավատարմագրման ոլորտ ՄՄ

 

 

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5.1 կետը` ՀՀ կառավարությունը որոշում է սահմանել Էտալոնային լաբորատորիաներին ներկայացվող պահանջները և դրանց ճանաչման կարգը (Որոշում N 206-Ն 3 մարտ 2016 թվական):

 

Իսկ ահա 2017 թվականի սեպտեմբերի 19 -ին ՀՀ Տնտեսական Զարգացման և Ներդրումների Նախարարությունը Էտալոնային լաբորատորիայի ճանաչման վկայականը (N-01) հանձնեց «Էֆ Դի Էյ Լաբ» սննդի և դեղերի փորձարկման լաբորատորիային, որը միակն է ՀՀ-ում, որ համապատասխանում է էտալոնային լաբորատորիա ճանաչվելու համար անհրաժեշտ չափանիշներին և իրավասու է իրականացնել չափումներ (փորձարկումներ) ամրագրված ոլորտներում:

 

«Էֆ Դի Էյ Լաբ» փորձարկման լաբորատորիայի տնօրինությունն այս վկայականը ընդունում է որպես գնահատական և վստահեցնում, որ սա պարտավորեցնող է և մի նոր մարտահրավեր՝ առավել զարգանալու, աճելու և աչալուրջ լինելու:

 

Այս վկայականը ևս մեկ անգամ փաստում է, որ համապատասխանելով ոչ միայն ազգային, այլև միջազգային ստանդարտներին «Էֆ Դի Էյ Լաբ» փորձարկման լաբորատորիան իր հնգամյա գործունեության ընթացքում կարողացել է ձեռք բերել այնպիսի դիրք և վստահություն, որ այսուհետ անգամ

 

վիճահարույց հարցերի դեպքում վճռորոշ կլինեն հենց «Էֆ Դի Էյ Լաբ»-ի կողմից տրված փորձարկումների արդյունքները:

 

Էտալոնային լաբորատորիա-Վկայական N-01

Ճանաչման ոլորտների ցանկ

 


Հիմնադրվել է
2000 Երևան
ՀՀ

Միջազգային
Մրցանակ 2010
«Եվրոպական Որակ»

Պաշտոնական
Ներկայացուցչություն
2012 Վրաստան

Լաբորատոր
Համալիր 2012
«Էֆ Դի Էյ Լաբ»

Սերտիֆիկացման
Մարմին 2014
ԵԱՏՄ

Միջազգային
Հավատարմագրում
2015 ANAB

Սբ. Գ. Նարեկացի
Առողջարան
2016

Գործունեության
Ոլորտները
2016