Արդյունավետ բուսական խորխաբեր դեղամիջոց

Ալտե օշարակ

Արդյունավետ բուսական խորխաբեր դեղամիջոց

Բաղադրություն. 100մլ օշարակում՝  տուղտ դեղատուի արմատ (մացերատ)՝ 6,5գ: Օժանդակ նյութեր՝ սախարոզա, բենզոաթթու, էթանոլ:

Դեղաբուժական խումբ. բուսական խորխաբեր միջոց:

Ցուցումներ. նվազեցնում է բերանի խոռոչի և կոկորդի լորձաթաղանթի գրգռվածության և դրա հետ կապված հազի ախտանիշները:

Կիրառման եղանակ և դոզավորում. 3-ից 12տ երեխաներ՝  5 մլ, օրական մինչև 3 անգամ։ 12տ դեռահասներ  և մեծահասակներ՝ 10 մլ, օրական 3-4 անգամ. Օգտագործման միջին տևողությունը 7 օր:

Հակացուցումներ. գերզգայունություն ակտիվ կամ որևէ օժանդակ բաղադրիչի նկատմամբ:

Հատուկ զգուշացումներ. ասթմա, շաքարային դիաբետ, հղիություն և կրծքով կերակրման շրջան:

Պահպանում. պահել փակ վիճակում, մինչև 25˚C ջերմաստիճանում, լույսից պաշտպանված վայրում:

Թողարկման ձև. 125մլ օշարակ մուգ ապակե շշում՝ չափիչ գլխիկով և ներդիր թերթիկով, ստվարաթղթե տուփի մեջ:

Արտադրող. «GEMI» Լեհաստան:

Ապացուցված արդյունավետություն