Բարև, մայրի´կ
«Տոնուս-Լես» ընկերությունը 2013 թվականի դեկտեմբերի 22–ին մասնակցեց Best Western Congress հյուրանոցի մեծ դահլիճում տեղի ունեցող «Բարև, մայրի´կ» ամսագրի կողմից կազմակերպված ցուցահանդես-վաճառքին , որը նվիրված էր մայրանալ պատրաստվող և արդեն մայրիկ դարձած կանանց:
Հյուրերին դիմավորեց Ձմեռ պապիկը, որն էլ ազդարարեց տոների սկիզբը: Ցուցահանդեսում ներկայացված էին տոները խորհրդանշող տաբեր պարագաներ, ինչպես նաև կանանց և երեխաների համար նախատեսված հագուստ, կոսմետիկա, խնամքի պարագաներ, զարդեր, մանկական խաղալիքներ և այլն: Ցուցահանդես-վաճառքին մասնակցում էին 30 տարբեր ընկերություններ:
Միջոցառումը յուրօրինակ հնարավորություն դարձավ բոլոր ներկայացուցիչների՝ ծնողների, երեխաների ու նաև մեզ համար՝ մեր հաճախորդների հետ հերթական անգամ շփվելու ու նոր ընկերներ ձեռք բերելու:
Վերջին Գրառումները
«Տոնուս-Լես» ընկերությունը շուրջ 11 տարի տրամադրում է պայմանագրային հետազոտական ծառայություններ
«Տոնուս-Լես»-ի հիմնադիրները ստեղծել են դեղերի իկ հետազոտությունների բազմաֆունկցիոնալ կլինիկա:Կենսահամարժեքության հետազոտություններ․ «Տոնուս-Լես»-ի նոր նշաձողը կլինիկական հետազոտությունների ոլորտում
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության կլինիկան գործում է ավելի քան 11 տարի՝ մշտապես արդիականացնելով և բարելավելով իր գործունեության որակը։ «Տոնուս-Լես» ընկերության հիմնադիրները վստահ են, որ միջազգային հարթակում ոլորտի առաջատարների հետ սերտ համագործակցութունը զարկ կտա Հայաստանում կլինիկական հետազոտությունների ոլորտի զարգացմանն ու նոր որակ կբերի դեղագործական արդյունաբերության արժեշղթայում։Հայաստանյան դեղարդյունաբերությունը ԵԱՏՄ շուկայում․ «Տոնուս-Լես»-ի զեկույցը
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերության ներկայացուցիչներ՝ Պայմանագրային հետազոտական ծառայությունների բաժնի ղեկավար Անժելա Թադևոսյանը և ՊՀԾ բաժնի հետազոտող / Արտադրության ղեկավար Հակոբ Կարապետյանը մասնակցեցին ՌԴ Սանկտ Պետեբուրգ քաղաքում կայացած «Դեղարդյունաբերություն և կենսատեխնոլոգիաներ IPhEB Russia 2023» միջազգային ցուցահանդես-ֆորումին։«ФОРКОРИУМ»՝ մաշկային հիվանդությունների բուժման նորարարական մոտեցում․ հայ-ռուսական գիտաժողով
«Տոնուս-Լես» դեղագործական ընկերությունը հայտնի «ВЕРТЕКС» դեղագործական ընկերության հետ համատեղ Երևանում անցկացրեց «Մաշկաբանության արդի խնդիրները և համակցված կորտիկոստերոիդների կիրառման գիտական հիմնավորումը» գիտաժողովը, որին մասնակցեց Հայաստանի առաջատար կլինիկաների 60-ից ավելի մաշկաբան։Բաց մի թողեք նոր հաղորդագրությունները
Մուտքագրեք ձեր էլ. հասցեն՝ ամենօրյա թարմացումները ստանալու համար